Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Իշխանությունը սկսում է թելադրել՝ ինչ մտածել, ինչ ասել և ինչ ստեղծել

Իշխանությունը սկսում է թելադրել՝ ինչ մտածել, ինչ ասել և ինչ ստեղծել
15.09.2025 | 10:24

Մկրտիչ Արզումանյանի և իր գործընկեր դերասանի՝ Նիկոլի առաջ արդարանալու փորձերը ինձ ամենաքիչն են հետաքրքրում։

Ամենակարևորն այն է, որ նիկոլյան իշխանությունն արդեն անցնում է մեկ այլ վտանգավոր սահման․ սկսում է խմբագրել ոչ միայն քաղաքական իրականությունը, այլև գեղարվեստական բեմադրությունները։ Երբ արվեստագետը ստիպված է իր ստեղծագործությունը համապատասխանեցնել իշխանական ճաշակին կամ քաղաքական պահանջին, դա արդեն ազատության ոչ թե սահմանափակում, այլ՝ բռնազավթում է։

Կարող ենք հաստատապես պնդել, որ «Մտքի ոստիկանության» գաղափարն այլևս գրական մետաֆոր չէ, այլ իրական գործընթաց։

Սա է խնդիրը․ ոչ թե դերասանի արդարացումը, այլ այն, որ իշխանությունը սկսում է թելադրել՝ ինչ մտածել, ինչ ասել և ինչ ստեղծել։

Արսեն Բաբայան

Դիտվել է՝ 2955

Մեկնաբանություններ